ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՎԻՐԵԼ

   Penshop-ում գնումներ կարող են կատարել ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված օգտատերերը:

   Առանց գրացվելու պատվիրելու համար կարող եք զանգահարելով 055-170-171 համարով կամ online chat-i միջոցով ժամը 10:00 ից մինչև 22:00, մեր օպերատորները կօգնեն Ձեզ ձևակերպել պատվերը:

   Իսկ առցանց տարբերակով պատվիրելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ տեսահոլովակի միջոցով կամ ուղղակի հետևելով ներքոհիշյալ քայլերին`

 

ՔԱՅԼ 1

Ապրանքը Ձեր զամբյուղ ավելացնելու համար ապրանքի էջում սեղմեք "ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ" կոճակը: Եթե ցանկանում եք մի քանի հատ նույն ապրանքից գնել, ապա զամբյուղում կարող եք նշել քանակը։

Ինչպես պատվիրել - Քայլ 1

ՔԱՅԼ 2

Ապրանքը Ձեր զամբյուղ ավելացնելուց անմիջապես հետո Դուք կարող եք ձևակերպել Ձեր պատվերը`անցնելով Ձեր գնումների զամբյուղի էջ: Եթե դեռ ցանկանում եք այլ ապրանքներ ավելացնել Ձեր զամբյուղին սեղմեք "Շարունակել" և հետևելով քայլ 1-ին ավելացրեք նոր ապրանքներ:

Ինչպես պատվիրել - Քայլ 1

ՔԱՅԼ 3

Penshop-ում գնումներ կարող են կատարել ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված օգտատերերը: Այնուամենայնիվ գրանցված օգտատերերի համար գործում է կուտակային ճկուն համակարգ, ինչպես նաև մի շարք այլ առավելություններ: Եթե Դուք արդեն գրանցված օգտատեր եք սեղմեք էջի աջ վերին անկյունում գտնվող "Մուտք" կոճակը, եթե գրանցված չեք, բայց ցանկանում եք պատվիրել որպես գրանցված օգտատեր սեղմեք "Գրանցում" կոճակը: Եթե գերադասում եք ձևակերպել Ձեր պատվերն առանց գրանցման ուղղակի բաց թողեք այս քայլը:

Ինչպես պատվիրել - Քայլ 1

ՔԱՅԼ 4

Զամբյուղի էջում կարող եք ևս մեկ անգամ ծանոթանալ Ձեր պատվերի մանրամասներին, փոփոխել ապրանքների քանակները, ցանկության դեպքում հեռացնել ապրանքը զամբյուղից կամ պատվիրել լրացուցիչ նվեր փաթեթավորում: Երբ բոլոր փոփոխությունները կատարված են, իջեք պատվերի ներքևի հատված և անցեք առաքման և վճարման տվյալների լրացմանը:

Ինչպես պատվիրել - Քայլ 1

ՔԱՅԼ 5

Նշեք Ձեր առաքման հասցեն, ստացողի տվյալները և Ձեզ հարմար առաքման ամսաթիվը: Մուտքագրված օգտատերերի համար, որոնք երկրորդ անգամ են ձևակերպում պատվեր կայքի միջոցով, այս տվյալները ավտոմատ կերպով կլրացվեն նախորդ պատվերին համապատասխան, որոնք կարող եք փոփոխել: Դաշտերը լրացնելուց հետո ընտրեք վճարման մեթոդը: Հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ կանխիկ, ապառիկ և բանկային փոխանցման միջոցով վճարման հնարավորություններ

* Բանկային փոխանցման մեթոդն ընտրելու դեպքում անհրաժեշտ կլինի լրացնել հավելյալ դաշտեր:

Բոլոր քայլերը լրացնելուց հետո ևս մեկ անգամ ստուգեք վճարման ենթակա գումարը և սեղմեք "Ձևակերպել պատվերը" կոճակը:

Ինչպես պատվիրել - Քայլ 1

ՔԱՅԼ 6

Եթե Դուք ընտրել եք առցանց վճարման մեթոդներից որևէ մեկը, ապա ձևակերպումն ավարտելու համար Դուք ավտոմատ կտեղափոխվեք նշված վճարման մեթոդը սպասարկող ընկերության կամ բանկի կայք, որտեղ անհրաժեշտ կլինի կատարել վճարումը: Պատվերը կձևակերպվի վճարումն իրականացնելուց հետո:

Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ: Հարցերի դեպքում անպայման զանգահարեք մեզ 055-170-170 հեռախոսահամարով: