Փոխանակում և վերադարձ

   Penshop-ից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, բացառությամբ կառավարության 30 հունվարի 2002 թվականի թիվ 77 որոշմամբ սահմանած անվանացանկով ապրանքների (Հղումը այստեղ՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=9161), գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում (համաձայն 2001 թվականի հունիսի 26-ի «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի), եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված պատվերի անդորրագիրը և դրամարկղային կտրոնը:
   

   Առաքված ապրանքը անհրաժեշտ է բացել առաքիչի ներկայությամբ, ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին։ Եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն, Դուք կարող եք պահանջել թերի ապրանքի փոխարինում կամ լիարժեք վերադարձ: Penshop-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար:

   Օգտագործման ընթացքում թերացում հայտնաբերելու դեպքում ապրանքի վերադարձը կամ փոխարինումը իրականացվում են բացառապես Penshop-ի գրասենյակում և ՀԴՄ կտրոնի ու առաքման անդորրագրի առկայության դեպքում:

   Վերադարձի համար ոչ ենթակա ապրանքների համար Penshop-ը, իր հայացողությամբ, կարող է վերանորոգել ապրանքը և վերացնել թերությունը, կամ փոխարինել այլ համարճեք մոդելով՝ պահպանելով ապրանքի արտաքին տեսքի պատշաճ լինելը և համապատասխանությունը ապրանքի նկարագրությանը։

   Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը, առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցված ծառայություն, որի համար վճարումն անպայման գանձվում է:

   Վնասված ապրանքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին` առաքման արժեքը ներառյալ: Փոխարինման դեպքում, փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:

   Առանձին դեպքերում, երբ Ձեր գնած ապրանքատեսակն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ, փոխարինումն ու վերադարձը իրականացվում են երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում և երաշխիքային պայմաններով: Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը:

   Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը իրականացվում է սպառողի միջոցներով, իր իսկ նախընտրած տարբերակով:

Դրամական փոխհատուցում

   Որպես օրենք, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում գնորդի Penshop-ի անձնական հաշվի հաշվեկշռին։ Փոխհատուցումը իրականացվում է վերադարձվող ապրանքի Penshop-ի գրասենյակ մուտք գործելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում։

   Որոշ դեպքերում՝ գնորդի պահանջով կամ Penshop-ում անձնական հաշվի բացակայության դեպքում, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակին՝

 * բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,

 * բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,

 * PayPal համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն PayPal հաշվին,

 * iDram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն iDram հաշվին,

վճարման թերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից, բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը։