Վճարման եղանակներ և պայմանները

  Կայքում գնումների դիմաց վճարումը հնարավոր է իրականացնել միայն ՀՀ դրամով։ Վճարել կարող եք Ձեզ հարմար տարբերակով կայքում կամ ապրանքը ստանալիս: Penshop-ը չի գրանցում վճարման մեթոդների հետ կապված Ձեր անձնական տվյալները և պատասխանատվություն չի կրում Ձեր անձնական տվյալների վարկաբեկման համար: Կախված գործարքի տիպից, գնորդի տեղադրիքից և գնվող ապրանքների պահանջներից, ոչ բոլոր վճարման մեթոդները կլինեն հասանելի Ձեր գնման համար, սակայն բոլոր հասանելի մեթոդները Կայքում կլինեն առկա Ձեր գնումը ձևակերպելու պահին:

Վճարման տարբերակներն են՝

Կանիկ - Կանխիկ վճարումը իրականացվում են առաքման պահին

բանկային քարտեր ARCA, VISA, MasterCard համակարգերով, վճարման այս համակարգը ընտրելու պարագայում վճարումն իրականացվում է մեր կայքից վերահասցեագրվելով է բանկի կայք:

Վճարում էլեկտրոնային փողերով - վճարում PayPal համակարգով - վճարման PayPal և Idram համակարգ ընտրելու պարագայում վճարումն իրականացվում է մեր կայքից վերահասցեագրվելով է նշված ընկերությունների վճարային համակարգեր:

վճարում տերմինալով

Բանկային փոխանցումով - միայն իրավաբանական անձանց համար

1 Կանխիկ Տեղում Այս մեթոդի ընտրությունը նշանակում է, որ Դուք վճարելու եք կանխիկ առաքչին Ձեր պատվերի առաքման պահին։ Չմոռանաք պահանջել Ձեր պատվերի ՀԴՄ կտրոնը  Nkar
2 Բանկային քարտեր Մենք ընդունում ենք Visa, MasterCard, AmericanExpress և ArCa վճարային քարտերը: Վճարման այս համակարգը ընտրելու պարագայում վճարումն իրականացվում է մեր կայքից վերահասցեագրվելով է բանկի կայք: Պարզապես մուտքագրեք Ձեր քարտի համարը, քարտատերի լրիվ անունը, վավերականության ժամկետը և CVC կոդը բացված պատուհանում և սեղմեք “Վճարել” կոճակը: Nkar 
3 Վիրտուալ Քարտեր և Էլեկտրոնային Փող Penshop-ը ընդունում է նաև iDram, Virtual ArCa, PayPal և WebMoney համակարգերով էլեկտրոնային վճարումներ: Բացված պատուհանում մուտքագրեք վճարողի օգտատիրոջ մուտքաանունը և գաղտնաբառը և սեղմեք “Վճարել” կոճակը: Nkar
POS Տերմինալ  Penshop-ը հնարավորություն է տալիս Ձեզ վճարելու բանկային քարտով ինչպես առաքման պահին, այնպես ել մեր ցուցասրահներում POS տերմինալի միջոցով: Penshop-ի POS տերմինալը սպասարկում է Visa, Visa Electron, MasterCard, Maestro, AmericanExpress և ArCa տիպի բանկային քարտեր  Nkar 
  Վճարային Տերմինալներ Այս կանխավճարային եղանակը կարող է օգտագործվել ըստ Ձեր ընտրության: Այս վճարման տարբերակը առավել հարմար է մարզերի համար, երբ որոշ վճարման մեթոդներ հասանելի չեն, ելնելով Ձեր տեղադիրքից կամ պատվերի մանրամասներից: Որոշ դեպքերում Penshop-ի համակարգը կարող է սահմանափակել Ձեր վճարման մեթոդի ընտրությունը, թողնելով միայն վճարային տերմինալներ կամ օնլայն վճարման մեթոդների ընտրությունը: Սա պայմանավորված է Ձեր պատվերի առանձնահատկություններով: Penshop-ի համակարգը սպասարկում է միայն TellCell և Tandem վճարային տերմինալները: Վճարումը կատարելու համար այցելեք ցանկացած սպասարկվող տերմինալ և ընտրելով Penshop.am վճարման տարբերակը, մուտքագրեք Ձեր հաշվի համարը (սովորաբար դա Ձեր բջջային հեռախոսահամարն է) և վճարվելիք գումարի չափը: Գումարը մուտքագրելուց հետո Penshop-ի համակարգը անմիջապես կմեկնարկի Ձեր պատվերի մշակումը: Nkar 
  Բանկային Փոխանցում Դուք կարող եք վճարել Ձեր պատվերի գումարը նաև բանկային փոխանցման միջոցով: Այս մեթոդը ընտրելուց հետո սեղմեք “Վճարել կոճակը”: Ձեր պատուհանում Դուք կտեսնեք բանկային վճարման ձևը: Խնդրում ենք տպել այն, հետագայում բանկին ներկայացնելու համար: Եթե Դուք գրանցված օգտատեր եք Penshop-ի համակարգում, ապա համակարգը կարող է գեներացնել ամբողջական հաշիվ–ապրանքագիր Ձեր գնման համար` հաշվապահական թղթաբանության նպատակով: Գումարը փոխանցել կարող եք ՀՀ գործող ցանկացած բանկից: Մենք կսպասարկենք Ձեր պատվերը բանկային փոխանցումը ստանալուց անմիջապես հետո: Սովորաբար փոխանցման համար անհրաժեշտ է մինչև 3 բանկային օր: Եթե Դուք վճարել եք, սակայն վճարումը չի ստացվել նշված ժամկետում, խնդրում ենք կապվել մեզ հետ հետադարձ կապի միջոցով, կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին: Վճարում բանկային փոխանցումով: այս տարբերակով վճարել կարելի է ցանկացած բանկից: Պետք է հաշվի առնել, որ Հայկական բանկերը ապրանքի արժեքից մինչև 3% պահում են իրականացնում իսկ արտասահմանյան բանկերի պարագայում պետք է ճշտել բանկում: Տեղական փոխանցումները սովորաբար իրականացվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում: Վճարման հանձնարարագիր, որը կարող եք ներկայացնել բանկին, կարող եք տպել սեղմելով Տպել վճարման հանձնարարագիր կոճակը: Եթե բանկային փոխանցման հանձնարարականը լրացնելու եք ձեռքով Ստացող դածտում նշեք "Մեդիամարկետ ՍՊԸ" իսկ նպատակ դաշտում նշեք ապրանքի կոդը: Փոխանցում իրականացնելու համար օգտվեք ստորև նշված ռեկվիզիտներից Մեդիամարկետ ՍՊԸ ԷվոկաԲանկ ՓԲԸ swift: PRML AM 22 Հ/Հ 1660003293820100 ՀՀ ԴՐԱՄ Հ/Հ 1660003293820101 ԱՄՆ ԴՈԼԱՐ Nkar 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` 5 օր վճարում չստանալու դեպքում Ձեր պատվերը կկասեցվի:

Եթե Ձեր վճարած գումարը բավարար չէ պատվերի անհրաժեշտ վճարման համար, ապա վճարվելիք գումարի մնացորդը պիտի վճարվի որևէ հասանելի վճարման մեթոդի օգնությամբ, որից հետո միայն Ձեր պատվերի մշակումը կմեկնարկվի համակարգում:

Եթե Ձեր վճարված գումարը գերազանցում է պատվերի վճարվելիք գումարի չափը, ապա գերվճարված գումարի մնացորդը կպահպանվի Penshop-ում` Ձեր անձնական դրամապանակում, կրեդիտի տեսքով, որը Դուք կարող եք օգտագործել ցանկացած պահին ցանկացած գնում կատարելիս:

Պատվիրատուն առաքված ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:

Ուշադրություն - Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

ՈՒշադրություն. Կայքում օնլայն վճարումների ժամանակ անհրաժեշտ անձնական եւ քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի / բանկի պաշտպանված էջերում: Նշված տվյալները Կայքում չեն պահպանվում:

Ուշադրություն. Վերադարձված ապրանքների գումարների ետ վճարումը իրականացվում է միայն այն եղանակով, որով ստացվել է այդ վճարումը: Օրինակ՝ եթե Դուք վճարել եք վճարային քարտով, ապա գումարը չի կարող վերադարձվել կանխիկ և կվերադարձվի քարտային գործարքը մասնակի կամ ամբողջական չեղարկելու միջոցով: